Լրահոս
Հասարակական
11:30
23.02.23
412

Ավտոբուսը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էդգար Խ․-ն իր վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսով Դիմիտրով գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Վ․ Պ․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ երեխային տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոբուսը հաշվառված է «ԼԻԳԱ» ՍՊԸ հաշվեկշռում որպես Երևանից դեպի Նարեկ գյուղ՝ թիվ 466 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոց: