Լրահոս
Հայաստան
11:02
17.06.22
240

Ավտոբուսը Նանսենի փողոցում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված 3 մեքենայի

Img default alt hy

Հունիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող ZHONG-TONG մակնիշի  ավտոբուսը Նանսենի փողոցում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել 19  հասցեի մոտ կայանված Nissan Murano և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է 60-ամյա Մհեր Նազարյանը, ով այն կայանել է և իջել ավտոբուսից, որից հետո տեսել է, թե ինչպես է ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթացել և դարձել 3  ավտոմեքենաների ջարդի հեղինակ: 

Պարզվում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: