Լրահոս
Սպորտ
23:46
14.11.25
226

Աշխարհի գավաթ. Հայ գրոսմայստերների արդյունքները՝ 1/8 եզրափակչի առաջին խաղում

Img default alt hy

2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում հայ գրոսմայստերները իրենց խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը (վարկանիշ՝ 2624) սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևի (վարկանիշ՝ 2689) հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը (վարկանիշ՝ 2722) սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի (վարկանիշ՝ 2773) հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուել Սևյանը (վարկանիշ՝ 2698) սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել չինացի գրոսմայստեր Վեյ Իի (վարկանիշ՝ 2754) հետ: