Լրահոս
Հասարակական
17:30
24.02.23
120

«Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի մանվածքեղենի արտադրամասի տարածքում այրվում է բամբակ

Img default alt hy

Փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Գագարինի փողոցում գտնվող «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի մանվածքեղենի արտադրամասի տարածքում այրվում է բամբակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։