Լրահոս
Սպորտ
16:23
17.06.22
130

Արտավազդ Հարությունյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ

Img default alt hy

Բուխարեստում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ է դուրս եկել 4 հայ ըմբիշ: Քիչ առաջ կիսաեզրափակիչ դուրս եկավ 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը:

1/8 եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթեց չեխ Դանիել Գուրբովիչին, այնուհետ 1/4 եզրափակչում 8-3 հաշվով առավելության հասավ մոլդավացի Իոն Բուլգարուի նկատմամբ:
Կիսաեզրափակչում Արտավազդը կմրցի ադրբեջանցի Ջամալ Աբբասովի հետ: