Լրահոս
Հասարակական
17:53
06.12.25
2 678

Արտավազդ Բագրատին նաև իմ բժիշկն էր, ով կայացրեց որոշում, և նրա կատարած վիրահատությունից հետո կյանքը, պայքարը նոր շարունակություն ունեցան ինձ համար․ Սեյրան Օհանյան

Img default alt hy

Մեծանուն հայ, տաղանդավոր վիրաբույժ, ընկեր, ով անցել է կյանքի այնպիսի ճանապարհ և ունի պատմություն, որի առջև սերունդներ են խոնարհվել։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Պատերազմների հորձանուտներում և խաղաղության տարիներին իր ոսկե ձեռքերով նա նորից կանգնելու, առաջ գնալու ուժ և վստահություն էր տալիս։

Արտավազդ Բագրատին նաև իմ բժիշկն էր, ով կանգնեց իմ կողքին, երբ վիրավոր էի, կայացրեց որոշում, և նրա կատարած վիրահատությունից հետո կյանքը, պայքարը նոր շարունակություն ունեցան ինձ համար։

Խորապես ցավում եմ իմ լավագույն ընկերոջ, մեծանուն հայի մահվան կապակցությամբ։

Իմ զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին։

Հավերժ խոնարհում ու պատիվ»։