Լրահոս
Հասարակական
23:50
11.07.22
151

Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում. ուժեղ քամին տապալել է մի քանի հաստաբուն ծառեր

Img default alt hy

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Երևանյան խճուղում հսկայական 2  բարդի արմատից պոկվել և ընկել են, սակայն չեն տապալվել, քանի որ էլեկտրական լարերը պահել են: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ժամանել են Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդվարդ Բաբայանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը: 

Ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի  հանձարարականով  երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և այս պահին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները և Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայողները  էլեկտրական սղոցներով մասնատում են ծառը, որպեսզի այն հեռացնեն անվտագ վայր: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: