Լրահոս
Հասարակական
13:41
15.11.25
187

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ «Mercedes»-ը բախվել է ոչխարի հոտին․ 8-ը տեղում սատկել է

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարների հոտին։

Բախման հետևանքով ոչխարներից 8-ը տեղում սատկել են, որոնց մեջ եղել են նաև մայրացու ոչխարներ։

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը։