Լրահոս
Հասարակական
23:22
19.09.22
167

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Կարգին շինանյութի» մոտ հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բաշինջաղյան փողոցի «Կարգին շինանյութի» մոտ գտնվող BMW մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակը փորձել են հանգցնել վարորդն ու քաղաքացիները, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի արդյունքում մասամբ վնասվել է նաև Mercedes մակնիշի ավտոմեքանայի առջևի մի փոքր հատվածը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝  BMW-ն պատկանում է Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Հ․-ին, իսկ Mercedes-ը Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Սամվել Ա.-ին։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։