Լրահոս
Հասարակական
12:57
28.09.22
357

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հերթական անգամ մարտական ականանետի ականը բնակելի վայրից վնասազերծվել է

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցի թիվ 33/30 հասցեի մոտ՝ «Աթենք» գործարանի հարևանությամբ, պայթուցիկ սարքի նմանվող իր կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ՔՊՈՒՀԿ սակրավորական խումբը, ովքեր նշված վայրից վնասազերծել և անվտանգ վայր են տեղափոխել կորոզիայի ենթարկված մարտական ականանետի ական, որը եղել է առանց պայթուցիչի։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և փրկարարների հետ սպասել են, մինչև ժամանել է սակրավորների խումբը։