Լրահոս
Իրավական
20:34
04.12.25
130

Արշակ Սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի․ Արման Թաթոյան

Img default alt hy

Արշակ Սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի: Այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա ձերբակալումն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար:

Կեղտոտ քարոզչությամբ նախ ընտրում է իրեն հարմար թիրախներ ու անընդհատ դրանց հարվածում, ամեն ինչ անում վարկաբեկելու համար: Սա հենց այդ դեպքն է:

Ամենաայլանդակ քարոզչական հարվածները ցանկալի արդյունքը չտվեցին, ու որոշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ձերբակալել անհեթեթագույն հոդվածով՝ իբր նրան վարկաբեկելու համար:

Հայաստանում անձնիշխանությունն ու կուսակցապետությունը, ադրբեջանական օրակարգը սպասարկելը հենց այս տեսքն ունեն»,-գրել է նա։