Լրահոս
Իրավական
19:54
04.12.25
499

Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձուկ» մեթոդը․ փաստաբան

Img default alt hy

Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձուկ» մեթոդը, որի էությունը կայանում է հետևյալում՝ անձի վերաբերյալ տարածվում է ակնհայտ և հնարավորինս հանդուգն կեղծ տեղեկատվություն։ Այս մասին գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Տեղեկատվության թիրախը որքան ավելի փորձում է ապացուցել իր անմեղությունը, այնքան ավելի այդ սուտը /կեղտոտ ձկան հոտ/ կպնում է նրան։

Մեր գործընկեր Արսեն Բաբայանը իհարկե կարդարացնի Արշակ Սրբազանին, իհարկե կապացուցի նրա անմեղությունը, սակայն դա կտևի որոշակի ժամանակահատված, իսկ այդընթացքում Սրբազանը կասոցացվի թմրամիջոցի իրացման հետ և մեթոդի հեղինակը կհասնի իր նպատակին»։

Նշենք՝ քիչ առաջ ձերբակալվել է Արշակ Սրբազանը։

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«News.5tv.am»-ի աղբյուրը հայտնում է, որ խոսքը «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասին է։ 

Մեր աղբյուրը հայտնեց, որ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք է տվել շարժման անդամներից մեկը: