Լրահոս
Իրավական
17:06
25.12.25
191

Արշակ Սրբազանի կալանքի դեմ բերված պաշտպանի վերաքննիչ բողոքը կքննի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը. փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Արշակ Սրբազանի կալանքի դեմ բերված պաշտպանի վերաքննիչ բողոքը կքննի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը։

Վստահ եմ հարցնելու եք, թե ինչ ակնկալիքներ ունեմ։

Ասեմ. համոզված եմ, որ կմերժվի բողոքը և Սրբազանը կմնա կալանքում։ Կմերժվի անգամ այն պայմաններում, երբ դատախազի կայացրած հետապնդում հարուցելու որոշմամբ հերքվում է հանցագործությունը»,- գրել է նա։