Լրահոս
Իրավական
20:18
04.12.25
696

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այլևս 4-րդ հետապնդվող Սրբազանն է․ Արամ Վարդևանյան

Img default alt hy

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այլևս 4-րդ հետապնդվող Սրբազանն է: Այլևս 4-րդ Սրբազանն է, ում նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվում: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Հերթական իրավական ակնհայտ աբսուրդ, ի դեպ ավտորիտար հերթական հետապնդում` անհերքելի ցուցիչը կալանքի միջնորդությունն է: Ի դեպ Միքայել և Բագրատ Սրբազաններին կալանավորել է նույն դատավորը:

Աստված օգնական, Սրբազաններ ջան։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Նշենք՝ քիչ առաջ ձերբակալվել է Արշակ Սրբազանը։

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«News.5tv.am»-ի աղբյուրը հայտնում է, որ խոսքը «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասին է։ 

Մեր աղբյուրը հայտնեց, որ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք է տվել շարժման անդամներից մեկը: