Լրահոս
Հասարակական
17:55
14.09.22
92

Առնվազն 30 տուն է ավերվել Սոթքում. նախկին գյուղապետ

Առնվազն 30 տուն է ավերվել Սոթքում, հայտնել է նախկին գյուղապետ Հակոբ Ավետյանը «168.am»-ին: 

«Տներ կան, որ այրվել են, քարուքանդ եղել։ Տուն կա, որ մենակ պատերն են մնացել, պայթյունից հրդեհ է բռնկվել ու այրվել է»,- ասել է Ավետյանը: 

Գյուղում նաև վիրավորներ կան: Սոթքի բնակիչներից Վարդանուշ Վարդանյանը «Հայլուր»-ին պատմել է, որ լուսաբացին կարողացել են գյուղ մտնել, անասուններին կերակրել, սակայն կեսօրին թշնամին նորից սկսել է գնդակոծել ու բնակիչները ստիպված են եղել նորից լքել գյուղը: