Լրահոս
Տարածաշրջան
22:22
24.02.23
164

Արնաքամ անող պատերազմի 1 տարին. ՄԱԿ-ը Պուտինից պահանջում է հանել զորքը, Չինաստանն առաջարկում է 12 կետ

 

Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցն է այսօր: Մեկ տարի առաջ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու մասին: Ամիսներ անց Դոնբասի ու Լուգանսկի շրջաններում հանրաքվե անցկացվեց Ռուսաստանին միանալու համար: Մեկ տարի անց Դոնբասում դեռ թեժ մարտերը շարունակվում են: Մոսկվան շարունակում է պահանջել, որ ապառազմականացվի Ուկրաինան: Արևմուտքը շարունակում է զինել Ուկրաինան: