Լրահոս
Հասարակական
12:47
04.12.25
149

Արմինե Կոլյանը, ոստիկանական ուժերի օգնությամբ, մտել է Գորիսի պետական քոլեջ

Img default alt hy

Գորիսի պետական քոլեջի նորանշանակ տնօրենը,  ոստիկանական ուժերի օգնությամբ, մտել է  քոլեջ: Այս մասին հայտնում է syuniacyerkir.am-ը:

Նրա խնդրանքը, դասախոսներին և ուսանողներին, ներս գալու և զրուցելու, առայժմ մերժման է արժանանում։

Դասախոսներն ու ուսանողները պնդում են իրենց պահանջը, իսկ ոստիկանները՝ Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ, զբաղված են տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի պաշտպանությամբ։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 4-ից քոլեջի տնօրենի պաշտոնակատար է նշանակել Արմինե Կոլյանին։