Լրահոս
Հասարակական
10:29
17.06.22
122

«Արմատ Ֆուդի» դիմաց ամուսինը դանակահարել է կնոջն ու դիմել փախուստի

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ  է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Արմատ Ֆուդի» դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը դանակահարել է կնոջը, որը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են դանակ, որն, ըստ կասկածների՝ հանցագործության գործիքն է։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ կնոջը դանակահարած, դեպքի վայրից փախուստի դիմած ամուսնուն հայտնաբերելու ուղղությամբ։