Լրահոս
Տարածաշրջան
11:05
17.06.22
220

Արևմուտքը պայմանավորվել է ինքնաթիռներ և տանկեր չմատակարարել Ուկրաինային. Մակրոն

Img default alt hy

«Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Արևմուտքի երկրներն ունեն զենքի որոշ տեսակներ Ուկրաինա չմատակարարելու պայմանավորվածություն, մասնավորապես խոսքը վերաբերում է կործանիչներին և տանկերին։

«Դուք խոսում եք ոչ պաշտոնական պայմանավորվածության մասին, սակայն դա ՆԱՏՕ-ի գործընկերների գրեթե պաշտոնական դիրքորոշումն է՝ օգնում ենք Ուկրաինային պաշտպանվել, սակայն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք մտնում»,-ասել է նա ուկրաինացի լրագրողների հետ շփման ժամանակ: