Լրահոս
Քաղաքական
22:00
24.02.23
143

Արցախը հայկական պահելու ճանապարհ կա. նախկին ԱԳ նախարարը տարբերակներ է ներկայացնում

 

«Աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան է պղտորված, որ չի կարելի թույլ տալ, որ այդ պղտոր ջրում Ադրբեջանը կարողանա որսալ մեր արցախյան ոսկե ձկնիկը»: Երևանում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա կոչ է արել Փաշինյանի կառավարությանը ոչ մի դեպքում Բաքվի հետ որևէ փաստաթուղթ չստորագրել հիմա: 1994-ից ղարաբաղյան կարգավորման բանակցություններին ծանոթ դիվանագետը վստահ է՝ Ադրբեջանը բանակցում է իր ավարը օրինականացնելու համար և ոչ թե խաղաղության: