Լրահոս
Քաղաքական
14:52
16.09.22
77

Արցախը հանձնելու, Ադրբեջանին միջանցք տալու լուրերը կեղծ են. ՀՀ նախագահ

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից երկու օր հետո Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ջերմուկ է գնացել՝ ասելու, որ իրականությանը չեն համապատասխանում Արցախը հանձնելու, Ադրբեջանին միջանցք տալու լուրերը: 

Այսպիսով՝ նախագահն էլ է միանում իշխանականների վերջին երկու օրերի հայտարարություններին, որոնք ՔՊ-ականները մեկը մյուսի հետևից տարածեցին Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունից հետո: