Լրահոս
Արցախ
16:18
27.09.22
104

Արցախում խաչով երթին հազարավոր քաղաքացիներ են մասնակցել

Արցախցիները նաև խաչերթի են դուրս եկել:

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիներ եմ մասնակցել խաչով երթին:

Մինչև դա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանն է նրանց դիմել. «Այսօր չպետք է շտապենք մեր քայլերի մեջ, պետք է լինենք հավասարակշռված ու փորձենք ազգային մեր ներուժը խաչի օգնությամբ, հավատքով խարսխված, ի ցույց դնել աստվածատուր ազգային շնորհը մեր երկիրը կրկին վերազարթնեցնելու և պայծառացնելու համար»: