Լրահոս
Արցախ
19:25
25.02.23
104

Արցախի խանութներում միրգ, բանջարեղեն է հայտնվել, բայց «շատ թանկ ա». բլոկադայի 76-րդ օրը

Այսօր կեսօրից հետո Տելեգրամ ալիքներում լուր տարածվեց, թե ադրբեջանցիները բացել են Լաչինի միջանցքը: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հերքեց. «Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը»:

Բլոկադայի 76-րդ օրն է ու խանութների ցուցափեղկերին միրգ-բանջարեղեն է հայտնվել, ճիշտ է՝ քիչ քանակությամբ ու սովորականից թանկ: