Լրահոս
Արցախ
20:12
18.06.22
220

Արցախի նախագահն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը` տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ։ Հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր։ Նախագահը բարձր է գնահատել կազմակերպության դերը խոցելի խմբերի հետպատերազմյան հիմնախնդիրները հաղթահարելու գործում։