Լրահոս
Հասարակական
11:22
24.02.23
337

Արցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Img default alt hy

«Ուզում եմ բոլորիդ փոխանցել Վեհափառ Հայրապետի ջերմ գնահատանքը, սերը  և օրհնությունը  այս նախաձեռնության առիթով բոլոր նախաձեռնողներին, կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ կտոր մտահոգություն ունեն իրենց սրտերում, մտքերում և ընդհանրապես կյանքի առաքելություն են դարձրել։

Այս ամբողջ ժամանակահատվածում գիտեք, որ Վեհափառ Հայրապետը, Գերագույն հոգևոր խորհրդի հետ միասին, բազմաթիվ առիթներով անդրադարձ է կատարել այսօրվա իրականությանը, որոնք մենք, ընդհանուր առմամբ, բնորոշում ենք որպես՝ գողացված  ուրախության իրականություն, խոցված իրականութուն  և, միևնույ ժամանակ, մեզ համար այն մնում է՝ վերականգնումի  ճանապարհ և իրականություն»,- այս մասին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կազմակերպված գիտագործնական համաժողովին հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։