Լրահոս
Արցախ
22:40
28.06.22
134

Արցախի ԱԺ-ն չի կարողանում պարզել, թե ինչի համար է ծախսվել խոզաբուծության համար ՀՀ-ից վերցրած 1 մլրդ. դրամ վարկը

Արցախում կրքեր է բորբոքել 2021 թվականին Հայաստանի բյուջեից խոզաբուծության համար հատկացված վարկը: Արցախի խորհրդարանական ընդդիմությունը որոշել էր քննիչ հանձնաժողով ձևավորել՝ պարզելու՝ ճի՞շտ է, որ մեկ միլիարդ դրամը քաղաքական նպատակներով է օգտագործվել:

Այդպես էլ կլիներ, եթե Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Դավիթ Սարգսյանը հետ չվերցներ քննիչ հանձնաժողովի ձևավորմանը տված իր համաձայնություն-ստորագրությունը: Մամուլում տեղեկություններ կան, թե իշխանական խմբակցությունների անդամներն են ճնշել Սարգսյանին: