Լրահոս
Հայաստան
19:45
17.06.22
116

Արբանյակն ունեն, մասնագետը՝ ոչ․ Հայաստանը փնտրտուքի մեջ է

Img default alt hy

«Yerevan.Today»-ը գրում է.

«Հայաստանը մասնագետներ է որոնում նոր արբանյակի կառավարման համար: Պատճառն այն է, որ երկրում այդպիսիք պարզապես չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև պարզաբանել է, թե ինչու արբանյակի նախագիծը չի գործարկվել «Ռոսկոսմոսի» հետ. ռուսական տիեզերական գործակալությունը նման ծրագրեր չի ունեցել, ուստի ստիպված է եղել այլ գործընկեր գտնել Իսպանիայից:

Իսկ արբանյակի կառավարման կենտրոնի մասնագետներին այժմ փնտրում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արևմտյան երկրներում, պարզաբանել Է նախագահը»: