Լրահոս
13:19
17.06.22
239

Արարատի մարզում խմելու ջրի հսկայական խողովակաշարը վնասվել է, ու ջուրը ողողել է մի ամբողջ գյուղի ճանապարհ

Img default alt hy

Արդեն 2 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Դարակերտ գյուղի սկզբնամասում գտնվող խմելու ջրի՝ ԽՍՀՄ տարիներից գործող ջրի բաշխիչ պոմպակայանում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 ժամ է՝ խմելու ջուրը անխնա հոսում է ու ողողել է ողջ ճանապարհը։  

Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին.

«Մի քանի անգամ ահազանգել ենք «Վեոլիա ջրի» թեժ գծի հեռախոսահամարներով։ Տեսանք, որ արդյունքի չենք հասնում, ահազանգեցինք 9-11 ու երևի 9-11-ի արագ արձագանքման շնորհիվ «Վեոլիա Ջրից» ժամանել են»։  

Մասնագետները փակել են սնուցող հատվածը ու սպասում են, մինչև խողովակաշարերի միջի ջուրը դատարկվի, որ սկսեն վնասված ջրախողովակը վերանորոգեն։