Լրահոս
Քաղաքական
16:34
18.06.25
127

Առաջարկում եմ «Գազպրոմ Արմենիան» ազգայնացնել և հանձնել «Իմ քայլը» հիմնադրամին․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

«Նիկոլ Փաշինյա′ն, առաջարկում եմ մի հատ ստատուս գրեք․ մեկ է` էս երկու օր է, ԱԺ դահլիճից եք գրում։ Ստատուս մոտավորապես այս բովանդակությամբ՝ մի քանի օրվա ընթացքում որոշել եմ, առաջարկում եմ «Գազպրոմ Արմենիան» ազգայնացնել և հանձնել «Իմ քայլը» հիմնադրամին»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը մի դրվագ պատմեց ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ կապված․ «Օրերս ՊՆ հանձնաժողովի նիստում, երբ ԱԱԾ՝ արդեն նախկին տնօրենին ասացի՝ որպես անվտանգության պատասխանատու, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կուսակրոնություն և այլն, դա անվտանգության հարց գնահատում ե՞ք, պատասխանը կարճ էր՝ այդ ճղճիմ թեմային չեմ ուզում անդրադառնալ։ Այդ օրը պարզ էր՝ շուտով Արմեն Աբազյանը դառնալու է նախկին»։