Լրահոս
Հասարակական
23:35
28.09.22
129

Արագածոտնի մարզում գտնվող Աստվածընկալի ձորում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

Img default alt hy

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 28-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացել, որ Աստվածընկալի ձորում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։24-ին, մարվել՝ 17։05-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։