Լրահոս
Քաղաքական
23:55
22.11.24
368

Արագաչափերը հանելու հարցը ճիշտ կլինի լուծել հանրաքվեի միջոցով. Փաշինյան

Img default alt hy

Ես ինքս կաջակցեմ այն հանրային խմբին, ովքեր արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերեն Ազգային ժողով՝ ունենալով 50 հազար ստորագրություն: Հանրայինի եթերում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Ես մտածել եմ և մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ, հաշվի առնելով հարցի հանրային լայն հետաքրքրությունը, ճիշտ կլինի, որ ձև գտնենք այդ հարցը լուծենք հանրաքվեի միջոցով։

Այն խումբը, որը հանդես է գալիս արագաչափերը հանելու օգտին, ես ինքս կաջակցեմ այդ խմբին, որպեսզի նրանք սկսեն ստորագրահավաք արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել Ազգային ժողով։

Բայց մենք այս գլխից կպայմանավորվենք նաև իրենց հետ, եթե իրենք 50 հազար ստորագրություն հավաքեցին, կգա Ազգային ժողով, մենք գիտեմ, որ կոնսենսուս չի լինելու, Ազգային ժողովը դեմ կքվեարկի, որից հետո մենք կանցնենք 300 հազար ստորագրության: Եթե հաջողվի 300 հազար ստորագրություն հավաքվի, մենք հարցը դուրս բերենք հանրաքվեի, որպեսզի այս հարցը լուծենք համաժողովրդական ձևով»,- ասաց Փաշինյանը: