Լրահոս
Սպորտ
16:43
01.07.22
671

Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից. կանադահայ բռնցքամարտիկն այլևս չի ներկայացնի Հայաստանը

Img default alt hy

Կանադաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանն այլևս չի ներկայացնելու Հայաստանն ու եռագույնը։ Այս մասին բռնցքամարտիկը հայտարարությամբ է հանդես եկել։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ, ցավոք սրտի, ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը:

28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, Wbo վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո, ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո, 27 տարեկանս լրանալուց հետո, պատերազմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական արհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից՝ կարծում եմ, որ վերջն է:

Ափսոս, որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են: Անկախ ամեն ինչից, հպարտ եմ, որ հայ եմ»։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Էրիկ Բազինյանը, որը 16 տարեկանից բնակվում է Կանադայում, բաց նամակով դիմել էր ՀՀ պաշտոնատար անձանց՝ խնդրելով դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումն ու թույլ տալ վերադառնալ Հայաստան։

Բնակվելով արտասահմանում՝ Բազինյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։