Լրահոս
Իրավական
13:10
29.06.22
116

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Վայոց ձորի մարզային վարչության ստորաբաժանումներում

Img default alt hy

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ բացատրական աշխատանք են իրականացրել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Արդյունավետ էր Ջերմուկի բաժնի ծառայողների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Ջերմուկի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ականանետի ականի, իսկ Եղեգնաձորի բաժնում՝ «Իժ» հրացանների կամավոր հանձնման դեպքեր։

«Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,-նշված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։