Լրահոս
Հասարակական
22:03
23.04.20
89

«Անորոշության բյուջե». Հայաստանը կավելացնի արտաքին պարտքը

Տնտեսությու՞ն, թե՞ առողջություն: Ամբողջ աշխարհի առաջ դրված այս երկընտրանքը մեր երկրում դեռ լուծվում է ավելի շատ հօգուտ տնտեսություն, որովհետև այդտեղ կառավարությունը առնվազն երկու տոկոս անկում է կանխատեսում: Հայաստանում վերացվում է արտակարգ դրության էլի մի քանի սահմանափակում: Այսօրվանից թույլատրվում են տնտեսական գործունեության որոշ տեսակներ: Արդեն կարելի է առանց խոչընդոտի մարզից մարզ գնալ: Անցակետեր չկան: Բացառություն են իհարկե այն համայնքները, որոնց համար պարետը հատուկ ռեժիմ է սահմանել, ինչպես Վարդենիսը: