Լրահոս
Իրավական
10:27
15.09.22
109

Աննա Վարդապետյանը ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

Img default alt hy

Այսօր ԱԺ նիստին Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

«Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն Աննա Վարդապետյանին Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրել էր հունիսի 29-ին՝ փակ գաղտնի քվեարկությամբ: