Լրահոս
Քաղաքական
09:51
18.06.22
266

Աննա Վարդապետյանի առաջադրումը «շոկային» է եղել Գլխավոր դատախազության աշխատակիցների համար

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու «շոկային» է եղել Գլխավոր դատախազության աշխատակիցների և, հատկապես, Արթուր Դավթյանի թիմակիցների համար:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մինչև վերջին պահը դատախազությունում հույս են ունեցել՝ միգուցե քաղաքական իշխանությունը կրկին կներկայացնի Արթուր Դավթյանի թեկնածությունը, սակայն հույսերը չեն արդարացել: Ավելին՝ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ անգամ քննարկում է եղել, որ դատախազի փոփոխությամբ համակարգում առաջին դեմքերի փոփոխություններ կլինեն, ուստի պետք է պատրաստ լինեն սպասվող փոփոխություններին, և, կարելի է ասել, արդեն դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։