Լրահոս
Հասարակական
15:15
21.11.24
315

Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցված Սուրբ պատարագին (տեսանյութ)

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին՝ Աննա Հակոբյանը Հռոմի Սանտա Մարիա ին Տրաստևերե բազիլիկայում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցվող Սուրբ պատարագին: Նա այդ մասին հայտնել է սոցցանցի իր էջերում․

«Հռոմի Սանտա Մարիա ին Տրաստևերե բազիլիկայում ներկա գտնվեցի պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցվող Սուրբ պատարագին»,-տեսանյութին կից գրել է նա։

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը Վատիկանում մասնակցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի անցկացրած հրապարակային գլխավոր ունկնդրությանը, այցելել մանկական հիվանդանոց, որտեղ բուժվում են ուկրաինացի երեխաները։ Նա փոքրիկներին է փոխանցել պատերազմից տուժած հայ երեխաների պատրաստած նվերները: Այցի շրջանակում Աննա Հակոբյանը Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել է նաև նախագահական պալատում: