Լրահոս
Հասարակական
22:57
28.09.22
135

Անհետ կորած համարվող Սամվելը մենակ է մոտեցել հայկական դիրքերին. զինվորը վնասվածքներ ունի

Երեքշաբթի հայտնաբերվել է Ադրբեջանի վերջին հարձակումից հետո անհետ կորած համարվող շարքային զինծառայող Սամվել Անթանյանը, հայտնել է պաշտպանության նախարարությունը: Սամվելի առողջական վիճակը բավարար է: 

Նրա հորեղբայրը «Հայլուր»-ին պատմել է, որ տղան թևի բեկորային վիրավորումով երեկ երեկոյան կարողացել է հասնել Սյունիքի հայկական դիրքեր, մենակ է եղել: