Լրահոս
Հասարակական
16:44
28.09.22
147

Անհետ կորած համարվող հայ զինծառայողը Սյունիքի դիրքեր է հասել թևի բեկորային վնասվածքով

Երեքշաբթի հայտնաբերվել է Ադրբեջանի վերջին հարձակումից հետո անհետ կորած համարվող շարքային զինծառայող Սամվել Անթանյանը, հայտնել է պաշտպանության նախարարությունը: Սամվելի առողջական վիճակը բավարար է:

Նրա հորեղբայրը «Հայլուր»-ին պատմել է, որ տղան թևի բեկորային վիրավորումով երեկ երեկոյան կարողացել է հասնել Սյունիքի հայկական դիրքեր, մենակ է եղել: Ժամկետային զինծառայողը Ներքին Հանդի դիրքերում է եղել, երբ սկսվել են եռօրյա ռազմական գործողությունները, նրա հետ կապը կորել է սեպտեմբերի 15-ին: