Լրահոս
Առողջապահական
19:00
17.06.22
164

Ամռան ամենաօգտակար մրգերն ու բանջարեղենները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Ի՞նչ մրգեր, հատապտուղներ և բանջարեղեն ուտել ամռանը. hարց, որը հետաքրքրում է շատերին։

Ամառը և ձմեռը երկու իդեալական սեզոնն են ցիտրուսների համար։ Ամռանն օգտակար է հատկապես թուրինջը (գրեյպֆրուտ), որով կարելի է տարատեսակ աղցաններ, ըմպելիքներ և խմորեղեններ պատրաստել։

Ամռան ամենասպասված և օգտակար բարիքներից են նաև ծիրանը, թուզը, թութը, ազնվամորին, բալը, կեռասը և խաղողը։

Բոլոր այս մրգերն ու հատապտուղները հարուստ են մի շարք վիտամիններով, և երկաթի, մագնեզիումի, կալցիումի և կալիումի հզոր աղբյուր են հանդիսանում։ Դրանք ամրապնդում են իմունիտետը, օրգանիզմը մաքրում տոքսիններից , բարձրացնում արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և նպաստում արագ նյութափոխանակությանը։

Չպետք է մոռանալ նաև բանանի, կիվիի, հապալասի և իհարկե խձորի օգտակար հատկությունների մասին։

Ինչ վերաբերում է բանջարեղեններին, ապա պետք է աշխատել օրվա ռացիոնում հնարավորինս շատ ներառել եգիպտացորեն, սխտոր, ոլոռ, դդմիկ, կանկար (артишоки)»։