Լրահոս
18:03
17.06.22
123

Ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները

Img default alt hy

Այսօր «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ամփոփվել են N զորամիավորման ենթակա զորամասերի մասնակցությամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները:
Զորամիավորման հրամանատարությունն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորավարժության մասնակիցների պատրաստության աստիճանը, լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների ղեկավարներին և առավել աչքի ընկած զինծառայողներին խրախուսել պատվոգրերով։