Լրահոս
Հասարակական
19:58
27.06.25
144

Ամոթալի հարձակում՝ Մայր Աթոռի վրա. օրվա դրամատիկ զարգացումների քրոնիկոնը

 

Հնչել են այսօր Երևանի բոլոր եկեղեցիների, նաև Էջմիածնի Մայր տաճարի զանգերը: Եկեղեցին այդպես կանչել է հավատացյալներին: Բայց ոստիկանությունն ուժեղացված հսկողության է անցել Երևանից Էջմիածին տանող ճանապարհին: Գյումրիի ավագանու 4 խմբակցությունները, բոլորը բացի՝ Քաղաքացիական պայմանագրից, դատապարտել են Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Հունիսի 17-ին Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։