Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:22
14.09.22
92

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Թայվանը կստեղծեն կիսահաղորդիչներ արտադրողների դաշինք

Img default alt hy

Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան, Ճապոնիան, ինչպես նաև Թայվանն սկսել են նախապատրաստական կոնսուլտացիաներն առավել բարձրտեխնոլոգիական կիսահաղորդիչների կայուն արտադրության և դանց մատակարարման քառակողմ կառույց ստեղծելու շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին այդ մասին հաղորդել Է The Asahi թերթը՝ վկայակոչելով Վաշինգտոնում Թայվանի ներկայացուցչությունը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, երեք երկրները և չինական կղզին շատ բանով վերահսկում են կիսահաղորդիչների համաշխարհային արտադրությունը, որոնց մատակարարումները համավարակի պայմաններում կատարվում Էին ընդհատումներով: Նոր կառույցը կոչված Է կազմակերպելու այդ արտադրանքի մատակարարման ավելի հաջող միջազգային շղթաներ:

Այն կարող Է նաև  վերահսկել և սահմանափակել կիսահաղորդիչների մատակարարումներն, օրինակ՝ մայրցամաքային Չինաստանին, նշում Է The Asahi-ն: Աշխարհում կիսահաղորդիչների խոշորագույն արտադրողը՝ Թայվանի TSMC կորպորացիան, ԱՄՆ-ի Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) կառուցում Է խոշոր գործարան՝ նախագծում ներդնելով 12 միլիարդ դոլար: TSMC-ի մասնակցությամբ կիսահաղորդիչների արտադրության լայնընդգրկուն ձեռնարկություն Է ենթադրվում նաև գործարկել 2024 թվականին Ճապոնիայի Կյուսյու կղզում:

Այդ նախագծում ներդրումները գնահատվում են 7 միլիարդ դոլար, Ճապոնիայի կառավարությունը պատրաստ Է ստանձնելու այդ գմարի կեսը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսին ստորագրել Է օրենք  երկրում կիսահաղորդիչների արտադության զարգացման համար 280 միլիարդ դոլար հատկացնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: