Լրահոս
Հասարակական
16:07
14.09.22
92

ԱՄՆ-ը 3,5 մլրդ դոլար կփոխանցի շվեյցարական հիմնադրամ Աֆղանստանի տնտեսության կայունացման համար

Img default alt hy

Միացյալ Նահանգներն Աֆղանստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից 3,5 միլիարդ դոլար կփոխանցի շվեյցարական թրաստային հիմնադրամ, միջոցները կուղղորդվեն Աֆղանստանի տնտեսության կայունացմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

«Աֆղանական հիմնադրամը կօգնի իրականացանելու այդ 3,5 միլիադ դոլարից նպատակային վճարումները՝ աֆղանական տնտեսության ավելի մեծ կայունության ապահովման համար»,- ասված Է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: Նախարարության տվյալներով՝ ֆինանսավորումը տեղի կունենա՝ շրջանցելով Աֆղանստանի կառավարությունը, որը գլխավորում Է  «Թալիբան» արմատական շարժումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: