Լրահոս
Քաղաքական
17:30
28.09.22
100

ԱՄՆ Սենատում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ

 

Միացյալ Նահանգների Սենատում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն է ներկայացրել բանաձև, որը դատապարտում է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը և կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցուցաբերվող ամբողջ օգնությունը: