Լրահոս
Հասարակական
10:30
22.11.24
114

Ամեն ինչ կորցրած արցախցիների փողը կտրում է ՀՀ կառավարությունը. «շատ լավ»՝ ասում է Փաշինյանը

 

Տուն ու տեղ կորցրած ու Հայաստանում վարձով ապրող արցախցիները հաջորդ տարվա մարտից հնարավոր է կանգնեն սոցիալական լուրջ խնդրի առաջ: Հայաստանի կառավարությունը քայլ առ քայլ հրաժարվում է Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրից: Վերանայվել է 40 հազար+10 հազար աջակցության չափն ու շահառուների ցանկը: Ավելի քիչ արցախցի կօգտվի գործադիրի ծրագրից, ընդ որում՝ ապրիլից 40 հազար կկազմի օգնության չափը, իսկ հուլիսին կնվազի ևս 10 հազարով: