Լրահոս
Քաղաքական
22:06
04.07.25
755

Ալիևի ձեռքերը չեն հասել Սամվել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում․ Աննա Գրիգորյան

Img default alt hy

Փոքրիկ խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյան անձի գործոնն ու ազդեցությունը մեր հասարակական, քաղաքական կյանքում։ Այս մասին «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» կազմակերպված հավաքի ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Երկրորդ պատճառն այն է, որ Ալիևը դեռեւս 2021–ից հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, բայց քանի որ Ալիևի ձեռքերը չեն հասել Սամվել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում։ Սա է իրականությունը։ Բայց մենք բոլորս կանգնելու ենք արդարության համար, կանգնելու ենք Սամվել Կարապետյանի ու Հայ առաքելական եկեղեցու թիկունքում։ Դա չենք անելու չարությամբ, անելու ենք սիրով, համոզմունքով, վճռականությամբ։ Որքան նրանք պառակտեն, մենք խոսելու ենք միավորումից, որքան նրանք վախ սերմանեն, մենք այնքան կուռ ենք դառնալու։ Որքան փորձեն մոռացության տալ Արցախը, մենք այնքան վճռականությամբ ենք խոսելու մեր հայրենակիցների իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։

Միգուցե այստեղ կանգնածների նկատմամբ վաղը լինեն հետապնդումներ, բայց սեղանին դրված է մեր պետականության հարցը, մեր եկեղեցու, հավատքի հարցը, եւ մենք պայքարելու ենք»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։