Լրահոս
Իրավական
20:59
27.09.22
146

Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները

Img default alt hy

Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի հիման վրա ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել նրա լիազորությունները։

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանի հետ՝ պարզելու, թե արդյոք Ազարյանը կշարունակի՞ կատարել միության նախագահի պարտականությունները, ինչին ի պատասխան Առաքելյանը հայտնել է, որ Ալեքսանդր Ազարյանը շարունկում է մնալ Դատավորների միության նախագահ։

«Դատավորների միության կանոնադրությամբ՝ դատավորի լիազորությունների դադարեցումը չի նշանակում Միության անդամակցության դադարեցում: Միության կանոնադրության համաձայն՝ Ալեքսանդր Ազարյանի հետագա պաշտոնավարման հարցում որևէ արգելող հանգամանք առկա չէ», - նշել է Առաքելյանը։