Լրահոս
Հասարակական
15:15
15.09.22
136

ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին

Img default alt hy

Պայմանավորված սահմանին տիրող իրադրությամբ՝ ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին։

«Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել զանգելով՝ 911, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 712 444, 010 360 684»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։