Լրահոս
Միջազգային
16:09
27.09.22
82

ԱՀԿ-ի ղեկավարը համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը համարել Է մռայլ Ուկրաինայի հակամարտության պատճառով

Img default alt hy

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կատարում Է համաշխարհային առևտրի աճի՝ իր գնահատման վերանայում դեպի նավազեցումը՝ խոստովանելով, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով կանխատեսումը մռայլ տեսք ունի: Այս կարծիքն ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո Իվեալան հայտնել Է սեպտեմբերի 27-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ մենք զբաղվում ենք մեր կանխատեսումների վերանայմամբ, բայց դրանք շատ հուսադրող տեսք չունեն: Ամեն ինչ վկայում Է ցուցանիշների նվազումը: Եթե ընդհանուր առմամբ ասենք, ապա կանխատեսումը մռայլ տեսք ունի»,- հայտնել Է կազմակերպության ղեկավարը, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում Է Ժնևում՝ չհայտնելով ստույգ գնահատումը:

Ապրիլին ԱՀԿ-ն արդեն 2022 թվականի համար համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը վերանայել Է 4,7 տոկոսից մինչև 3 տոկոս: Այն ժամանակ ԱՀԿ-ի փորձագետները նշել են, որ առևտրի և արտադրության ծավալի կրճատումն ամենայն հավանականությամբ իր վրա կզգա ամբողջ աշխարհի բնակչությունը «պարենի և Էներգիայի ավելի բարձր գների» պատճառով, «ինչպես նաև նկատի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից արտահանվող ապրանքների քանակի նվազումը»:

Ըստ որում «մեծ ռիսկի» են ենթարկվում բնակչության մեկ շնչի հաշվով ցածր եկամուտներով պետությունները, քանի որ դրանք պարենի համար ծախսում են իրենց եկամուտների ավելի զգալի մասը, քան հարուստ երկրները: 2023 թվականի համար համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը կազմել Է 3,4 տոկոսի մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: